Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունաստանում լույս է տեսել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին պատմող «Մահացու նացիոնալիզմ. 1913-1923 թթ. հույների ցեղասպանությունը» ֆիլմը. հայտնում է Greekcitytimes.com կայքը։
«Մոտ մեկ միլիոն հույն սպանվեց, մեկ միլիոն հույն էլ աքսորվեց իր պատմական հայրենիքից՝ Փոքր Ասիայից, Պոնտոսից, Արևելյան Թրակիայից՝ քրիստոնյա բնակչությանը բնաջնջելու թուրքական արշավի շրջանակներում։ Ցեղասպանությունը նաև բնաջնջեց հայ և ասորի բնակրությանը», - գրում է թերթը։
Փաստավավերագրական ֆիլմը ստեղծելու համար պահանջվել է 8 տարի։ Աշխատանքներն իրականացրել է «Փոքր Ասիայի և Պոնտոսի հետազոտական կենտրոնը»։
Հիշեցնենք, որ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, տատանվում է 350 հազարից, մինչև մեկ միլիոն։ Նախքան Առաջին աշխարհամարտը, հույների թիվը Օսմանյան կայսրությունում կազմում էր 2.700.000 մարդ, որից ողջ էր մնացել միայն 1.150.000-ը։ 1.3 մլն հույն ոչնչացվել էին կամ ասիմիլացվել։