կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-26 22:01
Մշակույթ

«Կանչ»` գեղարվեստական նոր ֆիլմ. պրեմիերան` ապրիլի 13-ին

Ապրիլի 13-ին, ժամը՝ 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում “AVAGYAN” production-ը
կներկայացնի  «Կա՛նչ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան (ապրիլի 14-ից բոլոր կինոթատրոններում)։ “AVAGYAN” production»-ն արդեն իսկ հանդիսատեսին դատին է հանձնել «Ճամբարում»՝ առաջին գեղարվեստական-մանկապատանեկան ֆիլմը։ Ֆիլմի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Հայկ Ավագյանն է (“AVAGYAN” production), բեմադրող ռեժիսորը՝ Գուժ Թադեւոսյանը, սցենարիստներ՝ Կառլեն Աբրահամյան եւ Սամվել Թադեւոսյան, բեմադրող օպերատորներ՝ Արիկ Հարությունյան, Վահե Սաֆարյան, հնչունային ռեժիսոր՝ Հայկ Իսրայելյան, բեմադրող նկարիչ՝ Տաթև Հովհաննիսյան, կոմպոզիտոր՝ Էդմոնդ Մակարյան, տնօրեն՝ Մերի Առաքելյան։ Դերերում՝ Հենրիկ Շահբազյան, Լևոն Վարդապետյան, Անետա Օհանջ, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան, Ռոմելա Թամարյան եւ այլոք։ Ֆիլմի սաունդթրեքը կատարում է Եվրատեսիլ 2011-ի մասնակից Դալիթա Ավանեսյանը։

***

Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանը (մեկը բռնությամբ, մյուսը` կամա, թե ակամա) հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում… Վարդանն այլ ելք չունենալով՝ ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երևացող մոր, հոր, պապի և քրոջ՝ Արաքսիի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապիի նվիրած մագաղաթյա սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։ Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, և փորձում փախուստի դիմել Միհրանի հետ․․․