Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ցավոք, վթարի արդյունքում մահացել է զինծառայող, զինվորական մեքենայի վարորդ Արտյոմ Թովմասյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Արտյոմը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից էր, զորակոչվել էր 2013-ի դեկտեմբերին:
Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը yerkir.am-ին հայտնեց, որ Արտյոմն ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր երկու դպրոցական եղբայր ուներ:
«Նորմալ, սովորական ապրող ընտանիք է, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- ասաց նա և հավելեց, որ Արտյոմը բանակ է գնացել դպրոցն ավարտելուց հետո:
Նշենք, որ վիրավոր զինծառայողները, Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնությունը, տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Լուսանկարը՝ lorinews.am-ի