Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած Mersedec-Benz-ի ուղևոր, մոսկվաբնակ, 24-ամյա Ալինա Մինասյանը: Մեր տեղեկություններով` Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր:
Նշենք, որ «Մերսեդեսի» ուղևորները Մոսկվայից ուղևորվում էին Հայաստան: Վթարի հետևանքով նույն օրը զոհվել էին Ալինայի եղբայրը ՝ Mersedec-Benz-ի ուղևոր, 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, և նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը:
Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները սոցցանցերում, հատկապես` «Ինստագրամ»-ում դրամահավաք էին սկսել՝ նրան Մոսկվա տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար: Իսկ հոկտեմբերի 1-ին Մոսկվայում բարեգործական համերգ էր նախատեսված, որի ընթացքում պետք է երգեր Ռուսաստանում ճանաչված, հայկական արմատներ ունեցող երգիչ Արթուր Բեսթը: Համերգից ստացված հասույթը պետք է ուղղվեր Ալինայի բուժմանը:
Ցավոք, վրացի բժիշկներին չհաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել էր ՀՀ 3 քաղաքացի: