Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենայի` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:
Ավտոպատահարի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ` ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Կատարվում է նախաքննություն: