Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզի Մովսես գյուղից 10-ամյա Արտյոմը 2020թ-ի արցախյան պատերազմում անհայտ կորած եղբորն է փնտրում։ Պապի հետ այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էր եկել, պահանջում էր՝ Փաշինյանի հետ հանդիպում, որ իմանա՝ ե՞րբ է ի վերջո եղբայրը տուն վերադառնում։
«Պապիկիս հետ եմ եկել, ցանկություն ունեմ՝ եղբայրս ողջ-առողջ տուն վերադառնա»,-Yerkir.am-ի հաղորդմամբ՝ նշեց Արտյումը։ Չի հիշում թե զինվոր եղբորը վերջին անգամ երբ է տեսել։ Ասում է՝ շատ է կարոտել, եղբոր բացականությունը շատ է զգում։
Հիշեցնենք, որ այսօր պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Նրանք նշում էին, որ ավելի քան մեկ ամիս է՝ կառավարությունից որեւէ լուր, որեւէ տեղեկություն չեն ստանում, չգիտեն՝ պատկան մարմիններն ինչ են անում։
Մանրամասները դիտեք տեսնյութում
Լիանա Սարգսյան