|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայտնել ենք, որ այսօր` ժամը 11.52-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող` Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշով ծառայողական մեքենան:
Yerkir.am-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։