կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-16 20:44
Հասարակություն

Վիճաբանություն` Հալաբյան փողոցում. Հնձարն ու Արտյոմը վնասվածքներ են ստացել

Վիճաբանություն` Հալաբյան փողոցում. Հնձարն ու Արտյոմը վնասվածքներ են ստացել

Սեպտեմբերի 14-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի և ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Լ.-ին, որի ճակատի ու մարմնի տարբեր մասերում առկա են եղել կտրած-ծակած վերքեր:

 

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Հնձար Լ.-ն և հայտնել, որ «ֆիզիկայի ինստիտուտի» տարածքում իրեն վնասվածքը պատճառել է անհայտ անձը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արտյոմ Լ.-ն և Հնձար Լ.-ն վնասվածքները ստացել են Հալաբյան փողոցում միմյանց հետ վիճաբանելիս:

 

Նրանք հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց: Կատարվում է հետաքննություն: