|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում «ԳԱԶ-3308» մակնիշի զինվորական բեռնատար է շրջվել: Արդյունքում` տուժել է մեքենայի մեջ գտնված 14 զինծառայող:
Yerkir.am-ին Կապանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված 14 զինծառայողներից 10-ն են տուժել, և այժմ նրանց հետազոտում են: Մեզ հայտնեցին, որ վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացածներ կարծես չկան, հետազոտելուց հետո պարզ կլինի, թե կոնկրետ ով ինչ վնասվածք է ստացել:
Վթարի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում:
լուսանկարը՝ tert.am-ի