կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 19:11
Քաղաքական

Աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է. Գալուստ Սահակյանը՝ Սեֆիլյանի քայլերի մասին

Աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է. Գալուստ Սահակյանը՝ Սեֆիլյանի քայլերի մասին

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրել են, թե արդյո՞ք պատիվ է բերում Հայաստանին այն հանգամանքը, որ ապրիլի 24-ի նախօրեին քաղբանտարկյալներ կան: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե վտանգավոր պրոցեսներ կան… Եվ ես չեմ կարծում, որ ազգային ինչ-որ խնդիրների թատերաբեմում քաղաքական տվայտանքների առումով հեռանկարներ պիտի հյուսվեն: Դա չեմ համարի դավաճանություն: Համենայն դեպս, դա ճիշտ չէ: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այդ ոչ տրամաբանական հոտը քաղաքական դաշտ չմտներ, ոչ թե կունենայինք երեք-չորս նախագահների այցեր, այլ 15 նախագահների այցեր»:

 

ԱԺ նախագահը ուշադրություն հրավիրեց Հիմնադիր խորհրդարանի նախորդ հայտարարությունների վրա, որոնցում խոսվում է այն մասին, որ, եթե մարդիկ գաղթում են, պետությունը վերանում է, ի՞նչ է պատահել`մի քիչ էլ զոհեր ունենանք:

 

«Այս հայտարարությանը տեղյակ չե՞ք: Իհարկե, ես գիտեմ, որ դա այն թիմը չէ: Իհարկե, դուք էլ չեք ճանաչում այդ թիմին եւ ոչ էլ Ժիրայրին եք ճանաչում, որ կկարողանար էդպիսի բաներ անել, համենայն դեպս, աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է: Այսինքն` ուզում էին ապրիլի 24-ին մեր Եղեռնի հուշարձանի մոտ զոհվեի՞ն, մատա՞ղ դառնային: Այսինքն` ուշ ժամի եթե ցնցումներ ենք անում… մենք ոչինչ չենք տեսնում, ոչ այն համակարգը կա, ոչ էլ այն ուժը կա, բայց երբ ամբողջ աշխարհը նայում է Հայաստանին, եւ Ցեղասպանության միջոցառումներ պիտի լինեն, դու իտալացուն չես կարող բացատրել, որ Ժիրայր Սեֆիլյանն այդքան չէ, որ կարողանա: Մարդը ինչպիսի գործողություն էլ որ անում է ու տուժողի դերում է հանդես գալիս, բոլորը ոգեւորված կանգնում են տուժողի կողքին: Դա էլ, կարծում եմ, մեր պատմության հետեւանքն է: Ժիրայր Սեֆիլյանն իր ողջ թիմով այն չափը, որն ունի`հրաշք է, այդ չափից ավելը ծիծաղելի է»,- եզրափակեց ԱԺ նախագահը: