կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 14:49
Քաղաքական

Արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական մոտիվացիա ունի. Արթուր Խաչատրյան

Արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական մոտիվացիա ունի. Արթուր Խաչատրյան

Պարտադիր չէ արտակարգ դրություն սահմանել, որ մարդկանց պարտադրեն դիմակ դնել: Որևէ արտակարգ քայլ չենք տեսնում, միայն դիմակ դնելու պարտադրանքն է, ինչը շատ քիչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հնարավոր երկարաձգմանը:

«Արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն նվազում, մնացել են այնպես, ինչպես կային, և պատճառն այն է, որ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որ համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Ժամը 10-12-ը տարեցների՝ խանութից օգտվելը ևս կարող էին կազմակերպել՝ առանց արտակարգ դրության: Միայն դիմակ դնելու պարտադրանքը շատ քիչ է, պետք է կարողանան մշակել նոր նորմալի կանոնները: Համավարակի դեմ պայքարելուն զուգընթաց՝ կազմակերպեն արդյունաբերությունը, հանրային ծառայությունները, մշակույթը, կրթությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց՝ քանի որ համավարակի տեմպերը ցույց են տալիս, որ միայն դիմակ դնելու պարտադրանքը բացարձակապես արդյունավետ չէ, հետևաբար արտակարգ դրությունը երկարաձգելու մոտիվացիան պետք է այլ տեղ փնտրել:

«Ակներևաբար քաղաքական մոտիվացիա է, որ ժողովուրդը չկարողանա իր դժգոհություններն արտահայտել, քանի որ արտակարգ դրությունն իրենից որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մեկ հոգանոց ակցիան, որը հանրային առողջության տեսանկյունից որևէ վտանգ չէր ներկայացնում, կանխվեց՝ նրան բերման ենթարկելով»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.