Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել` «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Նշենք, որ լսումներն ընթացան որոշ տեսակետների բախման մթնոլորտում: Մասնավորապես՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չէր ընդունում, որ ԵՄ զեկույցի անգլերեն տարբերակում չի օգտագործվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
Բոլոր առարկություններին ու հարցերին անդրադարձավ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տրայան Հրիսթեան և, խոսելով ԼՂ հակամարտության մասին, շեշտեց, որ ԵՄ-ն ԼՂ հակամարտությունում կողմ չէ և միայն կարող է նպաստել դրական մթնոլորտի ձևավորմանը:
Խոսելով Թևան Պողոսյանի կողմից բարձրացված հարցի մասին, թե ինչու ԵՄ զեկույցի անգլերեն տարբերակում չկա «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, Տրայան Հրիսթեան ասաց, որ զգայունությունը տարբեր ու շատ կողմեր ունի, և եթե թարգմանության մեջ սխալ կա, ապա հայցում է ներողամտություն: Դեսպանը հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, իրենք տեքստում այդ ուղղումը կանեն, բայց դա այն հարցը չէ, որ դառնա դավադրական տեսության հարց, քանի որ դա շատ մեծ ու զգայուն հարց է:
«Ես ձեզ կոչ կանեի ուշադրություն դարձնել, որ տարբեր կարծիքների մեջ ԵՄ-ն մեկ պետություն չէ, այլ պետությունների միություն, եւ ԵՄ-ն կարող է միասնական կարծիք ունենալ միայն իր ընդունած փաստաթղթերի մասով: Ինձ ճիշտ հասկացեք, դա արժեքներից հետ կանգնել չի նշանակում, դա հանձնառությունների իրականացում է նշանակում, որին մենք պետք է խստորեն հետևենք: Բայց դա չի նշանակում, որ մենք ուզում ենք նվազեցնել այդ ողբերգական զգացումները կամ հետ կանգնել մարդու իրավունքների պաշտպանությունից»,- ասաց ԵՄ դեսպանը: