Միասին կարող ենք
կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 17:12
Տարածաշրջան

Իրանում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1332 մարդ

Իրանում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1332 մարդ

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից ի վեր Իրանում զոհերի թիվը հասել է 1332-ի, որոնցից 206-ը կանայք և երեխաներ են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կառավարության խոսնակը նաև հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել տասնյակ առողջապահական կենտրոններ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանական կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր 1230 զոհի մասին։ Իրանի բանակը հայտարարել է, որ նախորդ շաբաթ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, որոնք չէին ներառվել Կարմիր մահիկի կողմից տրամադրված տվյալների մեջ: