կարևոր
3106 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 16:50
Քաղաքական

Խոսելով «Անջատում հանուն փրկության» տեսության մասին՝ Նիկոլն է առաջին անգամ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Ռոբերտ Մարկարյան

Խոսելով «Անջատում հանուն փրկության» տեսության մասին՝ Նիկոլն է առաջին անգամ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Ռոբերտ Մարկարյան

Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«նիկոլ Արցախուրացն արդեն քանիերորդ անգամ հայտարարեց, որ Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչել է ադրբեջանի մաս:

Թե որքան մանկական ու ծիծաղելի են իր հիմնավորումները, պարզ դարձավ երեկ ԱԺ-ում կատարած հայտարարություններից:

Եթե որևէ մեկն Արցախը ճանաչել է ադրբեջանի մաս դա ինքը նիկոլ Արցախուրացն է և դրա մասին բազմիցս բարձրաձայն հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ:

44-օրյա պատերազմի ժամանակ նրա հարցազրույցների շնորհիվ հայ հասարակությունը ծանոթացավ միջազգային իրավունքի մի տեսության հետ, որը կոչվում է «Անջատում հանուն փրկության»:

Հիմք ընդունելով «Բուժիչ անջատման» տեսության (ոչ թե իրավունքի) բացատրությունը դա տարածվում է մեկ այլ երկրի կազմում ապրող ժողովուրդների պարագային, մինչդեռ նիկոլն այդ տեսության կիրառման մասին խոսել է այն ժամանակ երբ պատերազմը դեռ ավարտված չէր, վճռված չէր Շուշիի ու Հադրութի ճակատագիրը, իսկ Արցախը դե ֆակտո անկախ պետություն էր, ինչպես և հիմա:

Նույն իր երեկվա տրամաբանությամբ պիտի հարց տալ անհայրենիք դավաճանին, թե ինքն «ի՞նչ անջատման» կամ «ումի՞ց անջատվելու» մասին էր խոսում իր հարցազրույցներում, երբ Արցախը 30 տարի առաջ արդեն անջատվել էր ու դե ֆակտո ադրբեջանի կազմում չէր:

Նման հայտարարություն կատարելով դեռ 44-օրյաի ժամանակ նիկոլն Արցախը պատկերացրել է ադրբեջանի կազմում:

Արցախն ադրբեջանի մաս ճանաչվել է ոչ թե Մադրիդյան սկզբունքներով, այլ հենց իր՝ նիկոլ Արցախուրացի միջոցով»: