|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը. իր ֆեյբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.
Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:
Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, S400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերը: Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:
Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու:
Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»: