|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հռոմի Ֆրանսիսկոս պապի հայտարարություններին, բացի Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից, Karar.com -ի հետ զրույցում անդրադարձել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանը. տեղեկացում է Haberler-ը:
«Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները որպես ցեղասպանություն ընդունելուց հետո անհնար է 1915-ին հայերի նկատմամբ իրագործվածը ցեղասպանություն չանվանել: Վատիկանն իր ուսերից գցել է 100-ամյա հոգեբանական բեռը: «Ինչո՞ւ 100 տարի անց նա այդ բառն օգտագործեց» ասելու փոխարեն պետք է ասել՝ ինչո՞ւ այսքան տարի վարանեց դա ասել: Վատիկանը վաղուց կարող էր նման բան ասել, սակայն չասաց»,- ասել է Մահչուփյանը:
Նշելով, որ Վատիկանի հայտարարության մեջ պետք չէ քաղաքական կողմ փնտրել, Մահչուփյանն ասել է. «Ցեղասպանություն» բառն այսուհետ թե’ հայերի, թե’ ոչ հայերի համար քաղաքականությունից ավելի է՝ հոգեբանական իմաստ է կրում»: