|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը Բրիտանիայի խորհրդարանում «Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության ժամանակաշրջանը» խորագրով քննարկման ընթացքում «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործել:
Ըստ Aydinlikgazete-ի՝ Մահչուփյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» է որակել:
«Ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» բառը: Կարծում եմ, որ դա ցեղասպանություն էր, քանի որ համապատասխանում է դրա բնորոշմանը»,- ասել է նա:
Թուրքիայի որոշ շրջանակներ արդեն հասցրել են քննադատել Մահչուփյանին: Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության փոխնախագահ Հաքքը Փեքինն ասել է, որ «1915-ի դեպքերը ցեղասպանություն չեն եղել»։
«Մահչուփյանի՝ «ցեղասպանություն» ասելով ցեղասպանություն չի լինում։ Դա դատարանն է որոշում։ Խորհրդարանների որոշումները համարվում են քաղաքական: Դրանք իրավական չեն։ Սակայն ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ աճում է Թուրքիայի վրա ճնշումը։ Կառավարությունն ընդունո՞ւմ է, որ դա ցեղասպանություն էր»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նույն քննարկման ընթացքում Մահչուփյանն ասել էր. «Իրականում, հայ լինելով հանդերձ, ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում»: