կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 11:35
Տարածաշրջան

Կարևորություն չեմ տալիս` հայերն ինձ դավաճան կասեն, թե՝ ոչ. Էթիեն Մահչուփյան

Կարևորություն չեմ տալիս` հայերն ինձ դավաճան կասեն, թե՝ ոչ. Էթիեն Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանը դարձյալ ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել:

 

Ըստ Haberler-ի՝ «Նոր Թուրքիա» թեմայով սեմինարի ժամանակ դասախոսությամբ հանդես եկած Մահչուփյանը, նշելով, որ Հայկական հարցը իր` վարչապետի խորհրդականի պաշտոնի լիազորություններում չի ներառվում, ասել է. «Կարևորություն չեմ տալիս` հայերն ինձ դավաճան կասեն, թե՝ ոչ: Ի վերջո, տարբեր կարծիքներ ունեցող հայեր կան: Մեծ հավանականությամբ՝ կան հայեր, որ կարող են նման բան ասել, սակայն կարևոր չէ»:

 

Պնդելով, որ ինքը պարտավոր չէ ապացուցել իր հայ լինելը, Մահչուփյանն ասել է. «Իրականում, հայ լինելով հանդերձ, ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում»:

 

«Օսմանյան կայսրության ժամանակ և դեռ բյուզանդացիների ժամանակվանից այս հողերում ենք ապրել և ստեղծել մեր մշակույթը: Ըստ իս՝ կարևորը սա է, այլ ոչ՝ 1923 թվականին մեր ստեղծած քաղաքական համակարգը: Կարծում եմ՝ Թուրքիայի հայերի մեծամասնությունը դժվարանում է հանրապետության քաղաքացիության մոդելի հետ կապ հաստատել: Ակնհայտ է, որ վերջին 10 տարում նրանք ավելի ազատ են զգում»,- ասել է նա: