Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վատիկանը 1973 թվականին հերքել է տեղեկությունները զանգվածային սպանությունների մասին, որոնք իրականացվել են Չիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետի հրամանով. ասվում է այսօր Wikileaks կայքում հրապարակված նյութերում:
Համաձայն Վատիկանում ամերիկյան դիվանագետների եւ Վաշինգտոնի միջեւ` 1973 թվականի հոկտեմբերի 18-ի նամակագրության` Վատիկանի պետքարտուղարի այն ժամանակվա տեղակալ Ջովանի Բենելին չի համաձայնել այն պնդումներին, թե Պինոչետը զանգվածային սպանություններ եւ բռնություններ է իրականացրել: Նա իր եւ Հռոմի պապի անունից լուրջ մտահոգություն է հայտնել «ձախ ուժերի` Չիլիում տիրող իրադրությունը սխալ մեկնաբանելու ուղղությամբ տարվող միջազգային արշավի կապակցությամբ»:
Բենելին, այնուամենայնիվ, ընդունել է, որ արյունահեղություն է եղել, սակայն նշել է, որ դա անխուսափելի է պետական հեղաշրջումների ժամանակ:
Այսօր Wikileaks-ն իր կայքում մոտ 1,7 մլն նոր գաղտնազերծված նյութեր է տեղադրել, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի` 1970-ականների արտաքին քաղաքականությանը. տեղեկացնում է Интерфакс-ը: