|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանը Բելգիայի MO Nieuws ամսագրին տված հարցազրույցում, նշելով, որ ինքը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ չէ, ասել է. «Եթե Քըլըչթարօղլուն ինձ խորհրդական դառնալու առաջարկ աներ, կընդունեի»:
Ըստ Radikal-ի` Մահչուփյանը հայտնել է նաև, որ ինքը «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ է ոչ թե Ահմեդ Դավութօղլու կամ Ռեջեփ Թայիփ Էրդողան անձնավորությունների, այլ քաղաքականության նկատմամբ իր հետաքրքրության համար:
Մահչուփյանն ասել է, որ ինքն աշխատում է «Արդարություն և զարգացում» կուսակցության հաջողությունների համար, և նշել, որ նախկինում քվեարկել է «Բարեկեցություն» կուսակցության օգտին, իսկ այժմ` «Արդարություն և զարգացում» կուսակցության: