Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գալուստ Զոզանյանի պատմությունը
1896 թ., Նոր Գեղ
Սուրեն Ներսեսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի և նրա ընտանիքի պատմությունը: Կառավարության հրամանով` նրանց գյուղի տղամարդկանց հավաքել, կապել են եկեղեցու բակում, սակայն գյուղի քուրդ բեյն ազատել է բոլորին ու թույլ տվել ապահով հեռանալ Արևելյան Հայաստան:
«1915 -ի մարտի կեսերին Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառի Նոր Գեղ համայնքում իշխանությունների կողմից ընթանում էին ծրագրված ցեղասպանության հերթական գործողությունները: Հավաքել էին տղամարդկանց, կապել եկեղեցու բակում: Առավոտյան գյուղի տարեց կանայք, աղմուկ-աղաղակ բարձրացնելով, մոտեցել են քուրդ բեյի տանը, որտեղ նա բնակվում էր տվյալ պահին: Փոլադ բեյը, որը հրամանատարն էր թուրք և քուրդ զինվորների և որը հարգվել և պատվել էր գյուղացիների կողմից, զարմացած դուրս գալով տանից դիմում է նրանց:
-Հարգելի մայրեր, քույրեր, շատ շուտով Վան է գալու Ձևդեթ փաշան: Ես պարտավոր եմ ենթարկվել նրա հրամաններին և ձեզ փրկել չեմ կարող: Հավաքեք ձեր ունեցած-չունեցածը և հեռացեք:
Այնուհետև կանանց հետ մեկնում է եկեղեցի, իր սրով կտրում է ձեռբակալված տղամարդկանց կապերն ու ազատում: Պապս՝ Գալուստ Զոզանյանը (հետագայում՝ Ներսիսյան) իր հոր, մոր երկու եղբոր և երկու քրոջ հետ, միանալով քյուղի ամբողջ բնակչությանը Մեծ և Փոքր Մասիսների միջանկյալ մասով անցնում է Արևելյան Հայաստան:
Պապիս ավագ եղբայրը՝ Սուրեն Զոզանյանը, միանում է Անդրանիկ Օզանյանի զորաջոկատին և այլևս չի վերադառնում ռազմաճակատից: Նոր Գեղցիների սերունդները հաստատվել են Արարատի մարզի Մարմարաշեն, Արևշատ գյուղերում, Վեդի քաղաքում, Կոտայքի մարզի Գեղարդ, Գառնի գյուղերում, Երևանում»: