կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 13:40
Քաղաքական

Սխալվում էին, եթե կարծում էին` լսումները միտինգի երկրորդ սերիա էին դառնալու. Շարմազանով

Սխալվում էին, եթե կարծում էին` լսումները միտինգի երկրորդ սերիա էին դառնալու. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` գնաճի վերաբերյալ երկու օր առաջ խորհրդարանում կայացած լսումներն արդյունավետ էին: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով գնաճին:

«Ի տարբերություն մեր որոշ ընդդիմադիրների՝ եթե կարծում էին, որ լսումները պետք է վերածվեին միտինգի, երթի, դառնային միտինգի երկրորդ սերիա, սխալվում էին»,- ասաց նա:

Նաև նշեց, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է բոլոր առաջարկությունները ու իր հերթին առաջարկություններ անի կառավարությանը:

Ըստ Շարմազանովի` 28 ելույթ է եղել, որոնցից 20-ը` մասնագետների: «Լսումների նպատակը չի եղել խորհրդարանում ընդդիմության ու իշխանության քաղաքական բախումը կազմակերպելը, մեր խնդիրն էր հանրության ու մասնագետների կարծիքը լսելը, և մենք լսեցինք»,- նշեց նա:

Շարմազանովի խոսքով` իրենց խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ տրանսպորտի հետ կապված, գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման հետ կապված էլ նախագահն առաջարկ արեց: «Արհեստականորեն գների զսպումն ավելի վտանգավոր է, քան գնաճը: Մեր խնդիրը չպիտի լինի արհեստականորեն զսպել գնաճը: Գնաճ կա բոլոր երկրներում, պետք է հասկանալ նաև՝ օբյեկտիվ է, թե` սուբյեկտիվ այդ գնաճը: Եթե լինեն մեղավորներ, պետք է պատժվեն: Եվ ես այն կարծիքին չեմ, որ այդ ամբիոնը պետք է օգտագործել սոխ, սխտոր, խառը կանաչու մասին խոսելու համար: Եթե այդպես լինի, տեղական հավն էլ է էժանացել, մյուսն էլ: Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները հնարք են անում, երբ ինչ-որ ցուցանիշով Հայաստանը զիջում է իր գործընկերին, ասում են, հիշում են, բայց երբ ասում ենք, որ 2.6 է գնաճը, իսկ մյուս երկրներում ավելի շատ է, ԱՊՀ-ում ամենաքիչ գնաճն ունի Հայաստանը, ասում են՝ է, ինձ հետաքրքիր է՞ բա դա: Բա, ա'յ ախպեր ջան, ո՞նց է լինում այդպես: Հայաստանն իզոլացված չի ապրում, որ միջազգային բացասական տենդենցները մեզ վրա չազդեն»,- նշեց Շարմազանովը: