|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։
«Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- նշված է Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։