կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-09 11:45
Տարածաշրջան

Քիմ Քարդաշյանի՝ «Ցեղասպանության» վավերագրությունը. թուրքական կայքի անդրադարձը

Քիմ Քարդաշյանի՝ «Ցեղասպանության» վավերագրությունը. թուրքական կայքի անդրադարձը

«Ծագումով հայ, «Reality TV»-ի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը, 21 ամսական դստեր՝ Նորթի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և ընտանիքի բոլոր անդամների հետ մեկնել է Հայաստան, այսպես ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»,- գրել է թուրքական Hurriyet կայքը՝ նշելով, որ Քարդաշյանը այնտեղ կհանդիպի իր հեռավոր բարեկամների հետ:

 

«Երեկ Քարդաշյանը 8-օրյա այցով ժամանել է Հայաստան, ուր, ըստ տեղեկությունների, կնկարահանի «Ցեղասպանության» մասին վավերագիր: Նաև տեսագրվելու է նրա այցը ամբողջովին, որն օգտագործվելու է «Keeping Up With Kardashian» ծրագրում»,- գրել է կայքը՝ դարձյալ հերքելով Ցեղասպանության փաստը:

 

Hurriyet-ը հիշեցրել է, որ Քարդաշյանի այցի կազմակերպիչը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով. «Քիմ Քարդաշյանը, դուստրը, ամուսինն ու քույրը այցելում են Հայաստան՝ Ցեղասպանության զոհերին հիշատակը ոգեկոչելու»:

 

Կայքը տեղեկացրել է, որ Քարդաշյանը կայցելի նաև Գյումրի: