|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական Haberler կայքն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը՝ հերթական անգամ հանդես գալով կեղծ քարոզչությամբ, թե հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանի կողմից «գրավված» ԼՂ հարցի վերաբերյալ:
Ըստ կայքի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ կհանդիպի Ադրբեջանի նախագահի, այնուհետև՝ Հայաստանի նախագահի հետ, որից հետո՝ երեկոյան, նախատեսվում է եռակողմ հանդիպում:
Կայքն անդադարձել է նաև օգոստոս ամսին տեղի ունեցած սահմանային դեպքերին, որոնց արդյունքում, ըստ կայքի, զոհվել է 13 ադրբեջանցի և 5 հայ զինվոր, նաեւ նշել է, որ 20-ամյա զինադադարի ընթացքում այդքան լարված իրավիճակ սահմանին երբևէ չի եղել: