Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրֆայի (Եդեսիա) հեծանվորդների ասոցիացիայի մարզիչ Մեհմեդ Գերգերլին շրջել է Գերմուշ թաղամասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում և իր տպավորությունները արտահայտել թուրքական «Timetürk» լրատվամիջոցին։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուրֆայում հեծանվորդների մարզիչ Մեհմեդ Գերգերլին մասնավորապես նշել է․ «Եկեղեցու սյուների բոլոր հիմքերի տակ փորված է։ Ամենուր քանդուքարափ է՝ գանձ որոնողների ավերածությունների պատճառով։ Եկեղեցին խայտառակ վիճակում է։ Դժվարանում եմ զգացումներս արտահայտել»։
Գերգերլին նաև հաղորդել է, որ եկեղեցու կողքին եղած կառույցները վերացել են անխնամ մնալու հետևանքով, և որ իրավասուները պետք է զբաղվեն այս հարցով, որպեսզի սույն պատմական շինությունը լիովին չանհետանա։
Հեծանվորդների մարզիչը նաև հավելել է, որ եկեղեցին վերանորոգվելու դեպքում կարող է նպաստել այստեղի զբոսաշրջության զարգացմանը, որից Ուրֆան միայն կշահի։
Թուրքական կայքէջը վերջում հիշեցնում է, որ Գերմուշ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 17-րդ դարում։ Թեև եկեղեցին վերականգնվել է 1881 թ․, սակայն ներկա պահին ոչնչանալու վտանգի տակ է գտնվում, քանի որ թողնվել է բախտի քմահաճույքին։
https://www.timeturk.com/bisiklet/germus-ermeni-kilisesi-nin-sonu-ne-olacak/haber-1686826
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net