Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Time-ը հրապարակել է Քիմ Քարդաշյանի հոդվածը, որում աշխարհահռչակ աստղը պատմում է իր ընտանիքի պատմությունը, որ կարողացել է խուսափել Ցեղասպանության արհավիրքից, ու խոստանում է անել հնարավորը Ցեղասպանության ճանաչման գործում:
«Երբ մենք փոքր էինք, իմ հայրը հաճախ էր խոսում մեր ժառանգության մասին։ Դա մեր կյանքի մեծ մասն էր։ Մենք հայկական ուտելիքներ էինք ուտում, պատմություններ էինք լսում: Մեզ ասել էին, որ շատ հայեր հանել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը՝ վախենալով, որ նրանց կսպանեն։ «Ինչ էլ որ լինի, աղջիկնե՛ր, երբեք չփոխեք ձեր Քարդաշյան ազգանունը»,- ասում էր հայրս մեզ»,- հիշում է Քիմը։
Նա պատմում է, որ իր նախնիները Հայաստանից Լոս Անջելես են ժամանել 1914թ.՝ անմիջապես Ցեղասպանությունից առաջ:
«Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ցանկանում էր վերադառնալ Հայաստան։ Հայրս կցանկանար վերադառնալ այնտեղ։ Տատիկս եւ պապիկս, նախատատս ու նախապապս կցանկանային վերադառնալ։ Սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Եվ վերջապես այս ամիս իմ քույր Քլոեն, դուստրս՝ Նորթը, եւ ամուսինս՝ Քանիե Ուեսթը, ու ես ուղեւորվեցինք Հայաստան։ Մենք արել ենք դա խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ես շարունակելու եմ հարցեր տալ եւ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։ Ես կցանկանայի, որ նախագահ Օբաման օգտագործեր «ցեղասպանություն» բառը»,- գրում է Քարդաշյանը։
Նա նշում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը։ Ու չնայած դա հիմա Թուրքիայում ապրող մարդկանց մեղքը չէ, այնուամենայնիվ, «եթե ճանաչեն, ամեն մեկը կկարողանա առաջ շարժվել»։
«100-ամյա տարելիցի կապակցությամբ յուրաքանչյուրը մանուշակագույն կրծքանշան է կրում։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինձ նվիրեց իրենը, երբ մենք հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրելի գույնն է, այդ պատճառով նա դա ամեն օր ցանկանում է կրել։ Երբ նա մեծանա, ես կբացատրեմ նրան դրա իրական խորհուրդը։ Ես կիսով չափ եմ հայ, բայց ես մեծացել եմ հայ ինքնության ուժգին զգացողությամբ եւ ցանկանում եմ, որ իմ աղջիկը նույնպես ունենա այդ զգացողությունը»,- գրում է Քիմ Քարդաշյանը։