Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն հայտնել ենք, որ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող «Որբերի գորգը» կցուցադրվի Սպիտակ տանը: Երեկ՝ նոյեմբերի 18-ին, գորգը հանվեց ցուցադրության:
Թուրքական Haberler կայքն անդրադարձել է դրան` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգը կցուցադրվի մինչև նոյեմբերի 23-ը:
Կայքը հայտնել է, որ գորգի ցուցադրման կապակցությամբ ասուլիս է կազմակերպվել, որին ներկա են եղել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաուն, Ժուդի Չուն, Ջիմ Քոսթան և այլք: Կայքի պնդմամբ՝ հանդիպման ժամանակ ընդգծել են, որ գորգի ցուցադրումը հայ ժողովրդի համար «պատմական օր է», և ԱՄՆ կոնգրեսը 1915 թվականի իրադարձությունները պետք է որպես ցեղասպանություն որակի:
Թուրքական կայքը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, երբ հայկական լոբբին այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ է տանում, «Որբերի գորգի» ցուցադրումը մեծ ուշադրություն է հրավիրել այդ թեմային: