կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 17:25
Առանց Կատեգորիա

BBC-ն` Քիմ Քարդաշյանի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին

BBC-ն` Քիմ Քարդաշյանի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին

Հեղինակավոր BBC news կայքը հոդված է հրապարակել աշխարհահռչակ հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին:

 

«Ինչպե՞ս են հայերը վերաբերվում Քիմ Քարդաշյանի փառքին» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվում Քիմի հայտնի լինելուն ու նշվում է, որ նա այնքան ճանաչված է, որ անգամ BBC-ի, Washington Post-ի և Le Figaro-ի նման ԶԼՄ-ներն են գրում նրա հղիության մասին:

 

Կայքը փորձել է պարզել, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհում ամենահայտնի էթնիկ հային մենք` հայերս:

 

«Քիմը հայ է և հայտնի է ամբողջ աշխարհում: Դա բավական է, որ հայերը հպարտանան նրանով: Բայց, ելնելով ավանդական ու մշակութային առանձնահատկություններից, հայերը չեն ցանկանում ընդունել, որ նա հայ է: Նրանք ծաղրում են Քիմին: Նրան ավելի վատ լույսի տակ են տեսնում` ի տարբերություն Շառլ Ազնավուրի, որին նրանք սիրում են: Հայերը չեն ցանկանում, որպեսզի Քիմը ներկայացնի իրենց երկիրը»,- ասել է BBC-ի երևանյան թղթակից Արմեն Շահբազյանը և շարունակել. «Ելնելով Քիմի սեքսուալ լուսանկարներից և տեսանյութերից, շատ հայեր չեն ցանկանում, որ աշխարհում տպավորություն ստեղծվի, թե բոլոր հայերը Քիմի նման են»: