Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացնում է հանձնաժողովի եզրակացությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց նրան. «Մեզ պետք չէր Վարդան Այվազյանի փաստաթուղթը, մեզ պետք էր հանձնաժողովի եզրակացությունը, սակայն նիստը կանոնադրական կարգի խախտմամբ է եղել, նիստի անդամները տեղյակ չեն եղել` ինչպես է ընդունվել այդ եզրակացությունը, ուստի հայտնի չէ, թե ներկայացվող փաստաթուղթն ում կողմից ընդունված փաստաթուղթ է, և ինչու է այն հիմա քննարկվում»:
Վարդան Այվազյանն արձագանքեց. «Այո, այս փաստաթուղթը քո սրտով չի, որովհետև քո ադաբրենիան չկա»: Նա նշեց, որ եզրակացությունն ուղարկվել է հանձնաժողովի անդամների էլեկտրոնային հասցեներին, որ եթե ունեն առաջարկ, կարող են ներկայացնել: Վարդան Այվազյանը հավելեց, որ 51 նիստ է անցկացրել, և եղել են նիստեր, որոնք տևել են երեք ժամ, իսկ հանձնաժողովի անդամներից շատերը չեն ներկայացել կամ չեն մասնակցել սկզբից մինչև վերջ: «Ո՞նց պետք ա ճշգրտեինք, գայինք, քո դուռը ծեծեինք, հարցնեինք՞»,- հեգնեց նա:
Լևոն Զուրաբյանը պնդեց, որ հանձնաժողովի անդամները չեն քվեարկել, նման նիստ չի եղել, ուստի ներկայացվող փաստաթուղթը գնահատվում է որպես կեղծիք, ոչ լեգիտիմ փաստաթուղթ: Նա առաջարկեց ԱԺ նախագահին` դադարեցնել կեղծ քննարկումը:
ԱԺ նախագահը նշեց, որ հնարավոր չէ, որ նիստ եղած չլինի, նաև քվորում եղած չլինի: