|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բալասանյանը։
Հարցին՝ արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։
Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։
Նամակում Բալասանյանը կոչ էր արել կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։