|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, ՀԱԿ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ «սեւ կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես եւ անվերապահ վստահել ու հավատացել է Զուրաբյանին, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում: Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը:
Չնայած Տեր-Պետրոսյանին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է՝ առաջին նախագահը պարզապես մանեւրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լեւոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն՝ մինչեւ ընտրությունների ավարտ, որից հետո կերեւա' արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում:
Իր աղբյուրներին հղում անելով՝ գրում է «Հրապարակ»-ը