|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել «Ռիչ» սրճարանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրենց զրույցը գաղտնալսողներին եւ ձայնագրությունը հրապարակողներին. գրում է «Ժողովուրդը»:
Ավելին` պատգամավորներն այսօր հրավիրվել են ՀՔԾ՝ դիմումի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու:
«Հետաքրքիր է` տարբեր քաղաքական խաղաքարտեր խառնած այդ գաղտնալսումն իրականացնողն ու տարածողը կհայտնաբերվի՞, թե՞ հերթական անգամ կկոծկվի հանցանքը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ գաղտնալսման հրապարակումը մեր երկրի կարեւորագույն հարցերից շեղեց հանրության ուշադրությունը: Գուցե դրա համա՞ր էր մտածված այդ ամենը»,- հարցադրում է կատարում «Ժողովուրդը»: