|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իմ գործընկերը ճիշտ նկատեց, որ սա օրենք է Արթուր Ղազինյանի մասին: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Այս օրենքը ծնվել է այն բանից հետո, երբ իշխող խմբակցությունը որևէ կերպ չկարողացավ համակերպվել Ղազինյանի թեկնածության հետ, իսկ հիմա էլ իշխանությունը փորձում է գնալ հակաժողովրդավարական ճանապարհով:
Սահմանադրությունը նախատեսում է խմբակցությունների համար ձևակերպում, որը վերաբերում է խմբակցություններում պաշտոնների բաշխմանը։ Ես հասկանում եմ, որ կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք ձեզ հաճո չեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ կարելի է սահմանադրական օրենքը ձևախեղել այնպես, որ հաճելի լինի իշխող խմբակցությանը»,- ասաց պատգամավորը։