կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 14:11
Քաղաքական

Արդարադատաքննության իրավունքը շարունակում եմ համարել թիվ մեկ իրավունքը․ Ռուբեն Մելիքյան

Արդարադատաքննության իրավունքը շարունակում եմ համարել թիվ մեկ  իրավունքը, և այս ընկալումը կարևոր է արդարադատաքննության իրավունքի արդյունավետության համար․ նշեց  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ 

Խոսելով  դատական համակարգում առկա  վիճակի մասին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց․  «Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել՝ այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ  չի կարելի պնդել, որ, օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։

«Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ՝ էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։