|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանն ու միջազգային միջնորդ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) «դեռ երբեք այդքան մոտ չեն եղել միջուկային խնդրի լուծմանը». գրում է РИА Новости-ն:
«Մենք երբեք այդքան մոտ չենք եղել գործարքին, ինչպես այժմ: Սակայն ճշմարտությունն այն է, որ բանակցությունների եզրափակիչ փուլն ամենադժվարն է: Եկել է ժամանակը վերջ դնելու այս կոնֆլիկտին: Ես հույս ունեմ, որ Իրանը, նայելով աշխարհում և Մերձավոր Արևելքում իրավիճակին, գիտի և զգում է, որ բանակցությունների տապալումը պարզապես անընդունելի է»,- հայտարարել է նա: