|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հացազրույց է տվել ռուսական Лента.ру-ին՝ խոսելով ռուս-հայկական հարաբերությունների, եվրասիական ինտեգրման, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության, շփման գծում իրավիճակի և այլնի մասին:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը և ազդեցությանը, որ այն թողել է ռուս-հայկական հարաբերությունների վրա, փոխվարչապետն ասել է, որ ոչ ոք հանցագործին չի նույնացնում Ռուսաստանի հետ:
«Հայաստանում շատ լավ են վերաբերվում ռուսներին: Հարցն այստեղ այլ է: Սա առաջին միջադեպը չէ` Գյումրիի ռազմաբազայի հետ կապված, թեեւ առաջինն է իր դաժանությամբ: Եվ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ արդոք ամեն բան նորմա՞լ է ռազմաբազայում»,- ասել է Գաբրիելյանը:
Խոսելով ԵՏՄ-ի մասին՝ փոխվարչապետը նշել է, որ այն, ըստ էության, զուրկ է ռազմական և քաղաքական բաղադրիչներից: Իսկ տնտեսական տեսանկյունից ԵՏՄ-ին միանալը շատ օգտակար է Հայաստանի համար, երկրի համար շահավետ է առևտուր անել Ռուսաստանի հետ:
Մյուս կողմից, ըստ նրա, մենք ունենք հնարավորություններ, սակայն ոչ` երաշխիքներ. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շուկաներում տեղի համար Հայաստանը ստիպված կլինի պայքարել: