|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանում իրականացվել են կորոնավիրուսից ապաքինված դոնորների արյան պլազմայի փոխներարկման առաջին պրոցեդուրաները։ Կորոնավիրուսից բուժման նոր մեթոդի մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցերով տեղակալ Անաստասիա Ռակովան. հայտնում է Lenta.ru կայքը։
Ըստ նրա՝ Մոսկվայում արդեն 11 ապաքինված քաղաքացի դարձել են դոնոր։ Փոխներարկումները իրականացվել են 7 պացիենտների նկատմամբ։
«Մենք մշտապես հետևում ենք այլ երկրների մեր գործընկերների հետազոտություններին. նմանատիպ հետազոտություններ իրականացվում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ Հույս ունենք, որ նոր մեթոդը կօգնի արդյունավետ պայքաերի համավարակի դեմ», - նշել է Ռակովան։
Ապրիլի 9-ի դրությամբ ՌԴ-ում վարակվել է 10131 մարդ, մահացել է 76-ը, 698-ն էլ ապաքինվել։