|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությանը: Նա նշեց, որ լավ չի վերաբերվում Օհանյանի ընդդիմադիր գործունեությանը:
«Ձեր հարաբերությունները վատացել են, երբ նա իշխանության դե՞մ դուրս եկավ» հարցին Գասպարյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ ա նշանակում` ձեր հարաբերությունները վատացել են: Ես չեմ կարծում, որ նա իշխանության դեմ դուրս եկավ, նա դուրս եկավ քարոզարշավի, իսկ քարոզարշավի ժամանակ թույլ են տրվում սխալներ»: Իսկ այդ սխալը, ըստ նրա, «Սասնա ծռեր»-ին հերոս անվանելն էր: «Սպան իրավունք չունի սպա սպանողին այդպես անվանել»,- հայտարարեց Գասպարյանը:
Նա նաև նշեց, որ իր կարծիքը Օհանյանի մասին այդ բանից հետո է փոխվել: