Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության «բարեկամ» երկիր Ուկրաինան, կարծես, երկվորյակ քույր ունի` Հայաստանը, «դրական» հատկանիշների նույն հավաքածուով. գրում է lenta.ru-ն:
«Համենյան դեպս, զգալիորեն ավելի, քան մյուս անկախ կովկասյան հանրապետությունները: Ներկայումս հարկ է լավ մտածել երկկողմ համագործակցության հետագա հեռանկարների մասին: Եվ այդ մտորումները ոչ մի լավ բան չեն խոստանում »,- գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը` հավելելով, որ նման տխուր եզրակացությունների հանգեցնում են Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք, կարծես, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերի պատճենը լինեն:
Հոդվածագրին ամենաշատը մտահոգում է Փաշինյանի կողմից երկրի արտաքին քաղաքականության միտումնավոր շրջադարձը դեպի Արևմուտք, ընդ որում, նրա կարծիքով, ՀՀ վարչապետը ցանկանում է Հայաստանն ինտեգրել ՆԱՏՕ-ին կամ, ցուցադրելով իր կապը այդ ռազմական կառույցի հետ, Մոսկվայից հետագա համագործակցության վերաբերյալ հատուկ պայմաններ կորզել:
Այնուհետև Լյապունովն անդրադառնում է Փաշինյանի կադրային քաղաքականությանը` որպես արևմտյան կողմնորոշվածության ապացույց: Ըստ նրա` Փաշինյանի կառավարությունը, պատահաբար, թե միտումնավոր, կազմված է հիմնականում ռուսատյացներից: «Նրանց թվում ` Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ով սովորել է ԱՄՆ-ում և Սորոսի հիմնադրամի ծրագրերն է համակարգել: Բայց սա դեռ ամենը չէ. այսպես կոչված `«խորովածային հեղափոխության» ժամանակ, որն էլ իշխանության բերեց Փաշինյանին (և անցկացվում էր, ի դեպ, նույն կարգախոսների ներքո, որոնք հնչում էին 2013-2014-ին Ուկրիանայում), Տեր-Գրիգորյանը անմիջականորեն ՌԴ նախագահին վիրավորող պաստառով է նկատվել: Հայաստանի աշխատանքի նոր նախարար Մանե Թանդիլյանն էլ ակտիվորեն քարոզում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ 2016-ից աշխատում է ամերիկյան Խաղաղության կորպուսում, որը, ինչպես հայտնի է, կապված է ԿՀՎ-ի հետ»,- գրում է հոդվածագիրը և հավելում` ստացվում է, որ միակ մարդը, ով Ռուսաստանի հետ երկարաժամկետ ու ամուր կապերի անհրաժեշտության մասին է հայտարարում, Փաշինյանն է, ով «պատրաստ է լռեցնել» իր շրջապատի արևմտամետներին, բայց ոչ` հենց այնպես, իհարկե:
Լյապունովը գրում է, որ Հայաստանի քաղաքացիներին Փաշինյանի այցը Բրյուսել ներկայացվել է որպես դիվանագիտական ֆենոմենալ հաջողություն` աշխարհի տարբեր առաջնորդների հետ լուսանկարներ ու ձեռքսեղմումներ, սակայն այն, որ իրականում լիարժեք հանդիպումներ ու բանակցություններ չեն եղել, այդ մասին չի խոսվում:
«Արդարության համար հարկ է նշել, որ այցում մի դիվանագիտական բաղադրիչ, այնուամենայնիվ, եղել է: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաալիքին, որում ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել Ադրբեջանին «ուժեղ մեսիջ» հղել, իսկ եթե Բաքուն փորձի Լեռնային Ղարաբաղի հողերը վերադարձնել, ապա դա պետք է մեկնաբանվի որպես սպառնալիք համաշխարհային ժողովրդավարությանը: Բնականաբար, այսպիսի դիրքորոշումն առաջացրել է հյուսիսատլանտյան գործընկերների տագնապահույզ զարմանքը, քանի որ Արևմուտքում բազմիցս հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և այդ հարցի հետ կապված կասկածելի արկածախնդրություններին մասնակից չլինելու ցանկության մասին»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ դրանից հետո Փաշինյանը գումար է խնդրել, որը, սակայն, ընդամենը 10 մլն եվրո է գնահատվել: Ընդ որում` Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շտապել է հայտարարել, որ առանց այդ էլ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր հովանավորն է, և աջակցության ծրագիրը հաստատվել է դեռևս նախորդ իշխանության օրոք, բացի այդ, ըստ դեսպանի, Հայաստանի քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ դե յուրե չի փոխվում, որ ֆինանսավորման նոր թեմա լինի:
Ըստ հոդվածագրի` հետևաբար, ստեղծված իրավիճակում ՀՀ-ի բյուջեն լցնելու տարբերակները հետևյալն են` փորձել վաճառել երկիրը ՆԱՏՕ-ին` որպես ռազմաբազա Հարավային Կովկասում, շանտաժի ենթարկելով Արևմուտքի հետ կապերը զարգացնելու հեռանկարով` գումարներ կորզել Ռուսաստանից, փորձել զարգացնել Հայաստանի սուվերեն տնտեսությունը: «Հետաքրքիր է` ո՞ր տարբերակը կընտրի Փաշինյանը»,- հոդվածի վերջում հարցնում է հոդվածագիրը: