կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 14:52
Աշխարհ

Բիլ Գեյթսը նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը. Lenta

Բիլ Գեյթսը նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը. Lenta

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է թե երբ կավարտվի նոր տեսակի կորոնավիրուսի համավարկը և դրությունը կլավաբա։ Գործարարն այդ մասին հայտարարել է ամերիկյան CNBC հեռուստաալիքի եթերում․ հայտնում է Lenta.ru կայքը։

Պատասխանելով համաշխարհային CovID-19 համավարակի ավարտի  վերաբերյալ հարցին՝ Գեյթսը նշել է, որ պետք է համատեղ փնտրել պատվաստանյութ և հետևել կարանտինային կանոններին։ Ըստ նրա՝ քաղաքացիները կկարողանան բնականոն կյանքին վերադառնալ մայիսի վերջին կամ հունիսին, բայց ընգծել է, որ չի կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ միջոցով դրությունը կկարգավորվի։

Բիլ Գեյթսը նշել է, որ վիրուսի դեմ պայքարում պետք է որդեգրել այլ քաղաքականությունը, ինչպիսին որդեգրել են ասիական երկրները։

Գեյթսը նաև հիշեցրել է, որ իր ֆոնդը աշխատում է պատվաստանյութ գտնելու ուղղությամբ, որի աշխատանքները կարող է տևել մինչև 18 ամիս։ Միլիարդատերն արդեն 100 մլն դոլար է նվիրաբերել վիրուսի դեմ պայքարի համար։