Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպեսև սպասվում էր, Հայաստանում տրանսֆերտների ծավալը 2015-ին կտրուկ նվազել է: Այս մասին խոսվում էր` դեռևս 2014-ի վերջին եռամսյակից սկսած, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակական են լինելու, և նավթի գները կտրուկ աճ չեն արձանագրելու: Հունվարին, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալի, Հայաստան մուտք եղած տրանսֆերտները կազմել են ընդամենը 72 միլիոն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2014-ի հունվարին Հայաստան էր փոխանցվել 122 միլիոն դոլար:
Իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 2 անգամ: Մասնավորապես` դեկտեմբերին տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 160 միլիոն դոլար: Հիմնական նվազումը, իհարկե, Ռուսաստանի Դաշնության մասով է: Մասնավորապես` դեկտեմբերի համեմատ, այս տարվա հունվարին Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 3 անգամ:
Սակայն փետրվարին և մարտին, այնուամենայնիվ, սպասվում է, որ տրանսֆերտների ծավալը մի փոքր կաճի, ինչը պայմանավորված է ռուբլու որոշակի արժեւորմամբ: Ռուբլու արժեւորմանը, իհարկե, մի քանի տեսանկյունից պետք է նայել: Նախ այն, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն սահմանելով 0.25 տոկոսի սահմանում: Այս լուրն ազդեց միանգամից նաև եվրոյի կուրսի ամրապնդման վրա: Դոլարի` փոքր-ինչ արժեզրկումը զգացվում է նաև Հայաստանում: Մասնավորապես` այս պահին դոլարի առքի գինը բանկերում և փոխանակման կետերում արժե 468-469 դրամ, ինչը դեկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Սակայն դոլարի կայունացումը սարերի հետևում չէ, քանի որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ում հրապարակվելու է զբաղվածների թվի փոփոխությունը ոչ գյուղատնտեսակլան ոլորտում: Կանխատեսումների համաձայն` ապրիլին այս ոլորտներում աշխատատեղերի թիվը կավելանա մոտավորապես 250.000-ով: Հետևաբար, ԱՄՆ-ի համար այս լավ լուրերի ֆոնին, դաշնային պահուստային համակարգը նախատեսում է խստացնել իր դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես` բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այնպես որ` ըստ մասնագետների կանխատեսման` դրամնը արդեն հաջորդ շաբաթվա վերջում կրկին կվերադառնա 473-474 դրամի սահմանին:
Ստացվում է, եթե փետրվար-մարտին Հայաստան մուտք եղած տրանսֆերտների ծավալը փոքր-ինչ աճի, ապա արդեն ապրիլին կդիտվի հակառակ գործընթացը. ռուբլին կրկին կարժեզրկվի, որը կանդրադառնա Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալի վրա: