Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` Ռուսաստանից Հայաստան փոխանցված դրամական միջոցները կտրուկ անկում են ապրել: Մասնավորապես` 2014-ի դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է մոտավորապես 108 միլիոն դոլար: 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ` դրամային փոխանցումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: 2013-ի նույն ամսին ՌԴ-ից Հայաստան փոխանցվել էր 171 միլիոն դոլար: Իսկ 2013-ի 4-րդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է ընդհանուրը` 517 միլիոն դոլար, այնինչ` 2014-ի վերջին եռամսյակում փոխանցվել է 170 միլիոն դոլարով պակաս: Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները 2014-ի վերջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 35 տոկոսով քիչ փող են փոխանցել Հայաստան: