Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանցի օգտատերերի համակարգիչների 0,26%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է վնասաբեր շորթող-գաղտնագրող ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. վերջինս 9-րդն է այն երկրների ցանկում, որտեղ շորթող տրոյացիների գրոհներին բախված օգտատերերի բաժինն ամենամեծն է։
2019-ի առաջին եռամսյակում նման սպառնալիքների Հայաստանում բախվել է օգտատերերի 0,65%-ը, իսկ Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար, 0,27%-ը և 0,81%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, աշխարհում 2020-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է շորթող տրոյացիների 5225 նոր մոդիֆիկացիա, 2019-ի առաջին եռամսյակում դրանք 5222-ն էին։
«Գնալով ավելի շատ շորթող ծրագրեր են սկսում գաղտնագրումը լրացնել տվյալների գողությամբ։ Այն դեպքում, երբ զոհը չի ուզում փրկագին վճարել գաղտնազերծման համար (օրինակ տվյալները վերականգնվել են պահուստային կրկնօրինակից), չարագործներն սպառնում են բաց հասանելի դարձնել նրանից գողացած գաղտնի տեղեկատվությունը։ Որոշ դեպքերում դրանք դատարկ սպառնալիքներ են, բայց ոչ միշտ. մի քանի գաղտնագրիչների հեղինակներ ստեղծել են սեփական կայքեր, որտեղ իսկապես հրապարակում են տուժած կազմակերպությունների տվյալները», – նշում են ընկերության փորձագետները։
Շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։
Գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերը գաղտնազերծելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն