կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 23:34
Տնտեսական

Մեր աշխատանքի ծավալները կրճատվել են առնվազն 10 անգամ, իսկ պետությունը դրան լուծում չի տալիս․ Տարոն Տոնոյանն ահազանգում է

Մեր աշխատանքի ծավալները կրճատվել են առնվազն 10 անգամ, իսկ պետությունը դրան լուծում չի տալիս․ Տարոն Տոնոյանն ահազանգում է

Սկզբից կառավարության կողմից իրավիճակի ճիշտ գնահատում չեղավ և ինչ-որ մի պահ կառավարությունը բաց թողեց կարևոր էպիդ աղբյուրների կանխարգելումը, որն այսօր մի քանի անգամ դժվարացրել է իրավիճակը։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը։

«Կառավարությունը հիմա միջոցառումներ է անում, բայց  մեր վերլուծությունների արդյունքում տպավորությունն այնպիսին է, որ գնում են հետքերի հետևից, ոչ թե կանխարգելում են։ Էպիդեմիայի ժամանակ այնպիսի գնահատկան կա, որ ինչ-որ մի պահ հետո արդեն անհանարին է դարձնում կանխարգելիչ միջոցառումների էֆեկտը»,-նշեց մեր զրուցակիցը։

Տարոն Տոնոյանի խոսքով՝ Դաշնակցությունը մարտի 23-ին ծրագրերի փաթեթ է ուղարկել կառավարություն, և ըստ նրա՝ այն բոլոր փոփոխությունները, սահմանափակումները տեղաշարժերի հետ կապված, որն իրականացրել է կառավարությունը, թեև ուշացած ներառված է եղել նրանց ծրագրի փաթեթի մեջ։

«Իհարկե, կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, բայց հիմա ինչ-որ արվում է մեր առաջարկներից որոշ քայլեր ներառված են, որի համար մենք ուրախ ենք, բայց դրանք թերի են իրականացվում»,-ասաց նա։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն անդրադարձավ նաև սովորական տնտեսվարողի այսօրվա ծանր վիճակին․

«Այսօր բանկերը ոչ մի բանով չեն ընդառաջում, առաջարկում են տարբերակներ, որի արդյունքում տեսնում ես, որ բանկը միշտ շահող է մնում, իսկ վարկառուն տուժող։ Հիմա ես ավելի քան 80 աշխատող ունեմ, բոլորը տանը նստած են, իսկ մեր աշխատանքի ծավալները՝ մուտքերը կրճատվել են առնվազն 10 անգամ։ Դա նշանակում է, որ ես ի վիճակի չեմ պահելու իմ բոլոր աշխատողներին։ Ի՞նչ պետք է անեմ ես, եթե կառավարությունը, որևէ լուծում չի տալիս, ես նույնիսկ մինիմալ աշխատավարձ չեմ կարող տալ աշխատողին։ Ես սա ընդգծում եմ զուտ տնտեսվարողի տեսնակյունից։ Բավականին ծանր, լուրջ իրավիճակի առաջ ենք կանգնած»։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մեկնած ձեռքը պետք է բռնել, համախմբվել, բայց այսօրվա իշխանությունների մեծամտությունը ցավոք դա թույլ չի տալիս։