|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում։ Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են։ 2015-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում։
Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ։ Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել և դեռ խորանում է։ Ըստ որոշ դիտարկումների տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։