| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Մասնավոր տրանսֆերտների այսպիսի գահավիժման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է։ Տրանսֆերտների մեծագույն մասը շուրջ 85 տոկոսը, սովորաբար գալիս է ՌԴ-ից: Այս տարվա ապրիլին այդ երկրից եկած տրանսֆերտները նվազել են 36.7 միլիոն դոլարով և կազմել ընդամենը 54.4 միլիոն: Տարվա առաջին 4 ամիսներին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 198 միլիոն դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի 352.5 միլիոն դոլարի փոխարեն: Այդ ընթացքում ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 310 միլիոն դոլարից հասնելով 148.7 միլիոն դոլարի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։