Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում ԶԼՄ և Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիա Հ/Կ (ՀՍԼՖ) ներկայացուցիչների միջև, որին ներկա է եղել նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հանդիպումը, որը նվիրված էր յուրաքանչյուր տարեվերջին ձևավորվող լավագույն մարզական տասնյակին, անցել է հետաքրքիր և կառուցողական բանավեճի ձևաչափով: Ներկա լրագրողները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել հարցի վերաբերյալ: Ինչպես հանդիպման սկզբում ասել է նախարարը, ցավոք, այս թեման դարձել է ամենաքննարկվողը սպորտաշխարհի վերաբերյալ լուրերի ցանկում, մինչդեռ պակաս կարևորության ու ուշադրության են արժանացել մարզական լուրջ միջոցառումների լուսաբանումը, այդ թվում` նաև Հայաստանում կազմակերպված միջազգային և հանրապետական մրցաշարերը:
Ծավալված բանավեճից հետո, նախարարը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ ՀՍԼՖ-ին` իրենց կողմից տարվա լավագույն մարզիկների ընտրությունն ավելի թափանցիկ դարձնելու և հետագայում այս թեման ավելորդ շահարկումներից զերծ պահելու համար: Նախարարի առաջարկությամբ` նախ անհրաժեշտ է ֆեդերացիան համալրել նոր սպորտային լրագրողներով, ովքեր առնվազն երեք տարի լուսաբանել են սպորտի ոլորտը և ունեն 20-25 հոդված, հաջորդը՝ պետք է ստեղծել ՀՍԼՖ-ի պաշտոնական ինտերնետային կայք և դրա միջոցով կազմակերպված օնլայն քվեարկությամբ, կատարել լավագույն մարզիկների ընտրությունը, և վերջապես՝ անհրաժեշտ է ընտրության արդյունքները հայտարարել հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով: