Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է.«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը։ Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, Երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը։ Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի բովանդակության հետ։ «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորների մոտ ծրագիրը անպատրաստ ներկայացնելու համար Հրաչյա Ռոստոմյանը շուտով կհրավիրվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ՝ հաշվետվություն ներկայացնելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։