Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։
Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։ Ուշագրավ է, որ սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։
Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվարին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչ Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։
Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թ. հունիսի 16–ին եւ պաշտոնավարել մինչեւ 2014 թ. մայիսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: